«Ձեր-սիրտը-չի՞-ճմլվել,-որ-ձեր-կերուխումի-վայրից-ընդամենը-մի-քանի-կիլոմետր-այն-կողմ-Եռաբլուրն-է».-Գաբրելիանովը՝-Ծառուկյանի-որդու-հարսանիքի-մասնակիցներին

Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքին՝ գրելով. «Ծառուկյանի որդու հարսանիքի վերաբերյալ ես հարցեր չունեմ կառապաններին, արտիստներին և մարմնավաճառներին։ Նրանց վերաբերող հարց երբեք չի կարող լինել։ Ես հարց ունեմ՝ ուղղված հայերին կամ բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում։

Դուք մասնակցել եք հարսանիքին, կերել եք, խմել, պարել եք, կենացներ եք ասել։ Նայել եք հրավառությանը, որը հավանաբար տեսանելի է եղել անգամ Շուշիում։ Ձեր սիրտը չի՞ ճմլվել, որ ձեր կերուխումի վայրից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ Եռաբլուրն է։

Դա մահացած հայ առյուծ֊հերոսների մի ամբողջ քաղաք է։ Նրանք պարկած են հողի տակ, նրանք երեկվա աշակերտներն են, իսկ նրանց կողքին վշտից սևացած մայրերն են»,-գրել է նա:


Post Views:
0