«Խաղաղության-ձգտող-երկիրն-էսպիսի-անասունություն-չի-անում…-Պատերազմը-դեռ-չի-ավարտվել».-բժիշկ-Վահե-Տեր-Մինասյան

Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էստեղ են խաղալու ու մեծանալու ադրբեջանցի երեխաները։ Էսպես են սովորեցնելու նրանց այսպես ասած «խաղաղության» ու «համակեցության»։ Սա էն պարզ ապացույցն է, որ ոչ ոք չի պատրաստվում երկարատև խաղաղության։

բաքվում բացել են այգի, որտեղ ավելի քան 300 նմուշ կա 44 օրյա պատերազմից։ Խաղաղության ձգտող երկիրը էսպիսի անասունություն չի անում։

Կարող ենք նեղվել ու մեկս մյուսին մեղադրել, դավաճան անվանել ու հայհոյել։ Կարող ենք նաև մի բռունցք դառնալ, ատամները սեղմել, աշխատել ու սպասել մեր հնարավորությանը։ Իսկ որ մի օր մենք ստանալու ենք հնարավորություն՝ դա հաստատ։ Աշխարհում ոչինչ մշտական չի։ Առավել ևս ռուս–թրքական սիրավեպը։ Պատերազմը դեռ չի ավարտվել:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

https://www.armlife.am/data/147241.html


Post Views:
0