«Մեկ-պատգամավոր՝-մեկ-ռազմագերի».-Արմեն-Աշոտյանը-նոր-գաղափար-է-առաջարկեց

Մեր դիվանագիտությունը սատկած է, ոչ մեկի վեջը չի մեր ռազմագերիների հարցը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ես առաջարկություն ունեմ, թե ինչպես ներգրավվել միջազգային հանրությանը՝ ճնշելու համար Ադրբեջանին ռազմագերիների հարցում: ԱԳՆ-ն, խորհրդարանական դիվանագիտությունն իմպոտենտ ու դավաճան են, դրա համար մեր ռազմագերիների թեման չի դարձել ճնշման առիթ Ադրբեջանի վրա: Այդ ճնշումը չկա: Իմ առաջարկի, իմ պրոյեկտի աշխատանքային անվանումը ես դրել եմ «մեկ պատգամավոր՝ մեկ ռազմագերի»:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Ամեն մի ռազմագերու անունը պետք է կցել մի եվրոպացի կամ ռուս պատգամավորի, որոնք ուզում են օգնել մեզ: Մենք ռազմագերիների մասով ինֆորմացիա ունենք՝ ՄԻՊ-ի և այլնի մոտ: Մենք ամեն ռազմագերու ճակատագիրը պետք է կցենք մեկ պատգամավորի, որ ասենք, եվրոպացի X պատգամավորը պատասխանատու լինի X ռազմագերու համար՝ վերնաշապիկից սկսած մինչև մյուս բոլոր հարցերը»,-ասաց Աշոտյանը:

ողջ հհկ֊ն + 17 ֊ը գերիների դիմաց ու էս երկիրը երկիր կդառնա


Put up Views:
1