«Աննախադեպ-առաջարկ-ունեմ».-Սոնա-Ռուբենյանը՝-Գագիկի-Ծառուկյանի-որդու-հարսանիքին-20-հազար-դոլարով-երգելու-լուրերի-մասին

Երգչուհի Սոնա Ռուբենյանը «Ինստագրամի» իր էջի սթորի բաժնում անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ նա Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին երգել է 20 հազար դոլարով:Հերքելով տարածված լուրերը՝ երգչուհին նշել է. «Աննախադեպ առաջարկ ունեմ, եթե էլի մեկը հայտնվի, որ էսպիսի ակնհայտ սուտ ասի, ու ես ասեմ՝ ճիշտ է, էդ 20 հազար դոլարը մի տեղից կճարեմ, կտամ իրեն»: Ռուբենյանը տեսանյութին կցել է նաև մամուլում տարածված՝ հարսանիքի ծախսերի սքրինշոթը:

Նշենք, որ երեկվանից համացանցում շրջանառվում է մի գնացուցակ, ըստ որի՝ դա Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին արված ծախսերի գնացուցակն է: Օգտատերերի շրջանում այն դարձել է լայն քննարկման առարկա:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․


Submit Views:
0