Զոհրաբյան-Նաիրան-զարհուրած-է-ֆեյսբուքյան-հրապարակումներից,-բայց-չի-զարհուրել-Եռաբլուրում-հուղարկավորվածների-գլխին-հրաավառություն-անելուց-ու-ԻՍԿԱՆԴԵՐ-տորթից

Այսօր Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է.

«Շատ վատ է, ցավալի է, որ մեր երկրի օրակարգը թողած, Արցախի պատերազմի հումանիտար ծանրագույն հետևանքները թողած՝ ռազմագերիներ, անհետ կորածներ՝ մարդիկ ինչ-որ կեղծ, ֆեյք լիստեր են սարքում, կեղծ տեղեկություններ են տարածում:  Ես զարհուրում եմ այդ անմարդկային հրապարակումները տեսնելիս: Սուտ է բնականաբար, չեն համապատասխանում իրականությանն այդ ու նմանօրինակ «նյուզերը»»:

Զարմանալի չէ, որ կողմնապահ տիկինը զարհուրում է միայն այն ժամանակ, երբ իրեն, կամ համապատասխան շեֆին է դա ձեռք տալիս։

Զոհրաբյան Նաիրան չի զարհուրու՞մ այն փաստից, որ Ծառուկյանի որդու հարսանիքի ավարտին 30 րոպե հրավառութուն է եղել, երբ ընդամենը ամիսներ առաջ ենք Եռաբլուրում հուղարկավորել մեր հերոս նահատակներին։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Զոհրաբյան Նաիրան չի զարհուրու՞մ Ծառուկյանի որդու հարսանիքի ԻՍԿԱՆԴԵՐ հիշեցնող տորթի չափսերից:

Զոհրաբյան Նաիրան չի զարհուրու՞մ այն փաստից, որ ամիսներ առաջ Ծառուկյանն էր հայտարարում, թե «Եթե իմ ժողովրդի վիճակը վատ ա, իմ երեխաների վիճակը չի կարա լավ լինի»։  5 մետրանոց տորթի կողքը կանգնած Ծառուկյանի երեխայի վիճակը կարծես շատ էլ լավ է,ինչը դժբախտաբար չես կարող ասել այլ երեխաների մասին։

Թե Զոհրաբյան Նաիրան չի զարհուրու՞մ միլիոնավոր դոլարների հասնող հարսանեկան ճոխ խնջույքից, երբ հազարավոր զոհեր ունենք, դեռ անհետ կորածներ ու Արբեջանում գերիներ ունենք։

Երջանկություն ենք մաղթում Ծառուկյանի որդուն և նրա կնոջը, իսկ Զոհրաբյան Նաիրան ավելի լավ է երեսպաշտությամբ չզբաղվի։


Submit Views:
0