ՏԵՍԱՆՅՈՒԹ-800-ից-ավել-գերի-ունենք,-ծնողները-ոչ-քուն-ունեն,-ոչ-դադար.-անհետ-կորած-զինվորի-ծնող

Ծնողները ոչ քուն ունեն, ոչ դադար, մղձավանջով են ապրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի ծնողներից մեկը։

Նշենք, որ այս պահին Կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք հանդիպում են պահանջում անձամբ Փաշինյանի հետ։

«Մեզ պետք է իմանալ՝ ինչ կա մեր երեխեքի հետ կապված, ինչ է փոփոխվել»,- նշեց նա՝ հավելելով, որ ցանկանում են իմանալ գոնե, թե ով է այսօր զբաղվում այդ հարցով։

«Գնում ենք ՊՆ, որտեղից ասում են՝ գնացեք ԱԱԾ, նրանք են զբաղվում գերիների հարցով։ Այսինքն՝ այսօր ԱԱԾ-ն է պատասխան տալի՞ս, կառավարությունը՞, թե՞ ՊՆ-ն։ Մեզ պետք չէ Նաիրի Սարգսյանը կամ մեկ ուրիշը, մեզ պետք է հանդիպել պարոն Փաշինյանի հետ, կոնկրետ հասկանանք ինչ է կատարվել, ինչ փոփոխություն է եղել, ինչ նորություն կա մեր գերիներից։ 800-ից ավել երեխա ունենք»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց երեխեքն այնտեղ են և միայն ծնողներն են հասկանում, թե ինչ են ապրում այնտեղ երեխաները, ինչի միջով են անցնում։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Ծնողները պահանջում են, որ կոնկրետ անուն-ազգանուններով ասեն, թե ովքեր են այնտեղ։

https://www.armlife.am/news/147210.html


Put up Views:
0