Սարսափազդու-ու-դաժան-սպանություն-Հայաստանում․-կապշեք,-երբ-իմանաք,-թե-ում-են-սպանել-(տեսանյութ)

Մարտի 7-ին, կեսգիշերն անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով 58-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը Գոռավան գյուղից է: Վնասվածք ստացողն անգիտակից վիճակում էր, իսկ նրան բուժհաստատություն տեղափոխած 28-ամյա համագյուղացու գրավոր բացատրության

համաձայն՝ վնասվածքը ստացել էր գյուղի փողոցներից մեկում ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում գյուղի հինգ բնակիչ ևս նույնն էին փաստել։ Սակայն իրավապահներն օրեր անց այլ բան պարզեցին։ Մարտի 14-ի առավոտյան նույն դեպքի վերաբերյալ Արարատի բաժին երկրորդ ահազանգը ստացվեց, այս անգամ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Մայրաքաղաք տեղափոխված 58-ամյա տղամարդը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ համագյուղացիները թաքցրել էին դեպքի իրական հանգամանքները։

58-ամյա տղամարդուն դիտավորությամբ էին վնասվածք պատճառել։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Հետախուզական ծավալուն միջոցառումներ սկսվեցին, որոնց միացան ոստիկանության Արարատի մարզային վարչության և Վեդիի քննչական բաժնի ծառայողները։ Փոխգործակցությունը մարտի 17-ին դրական արդյունք տվեց։ Իրավապահները պարզեցին, որ տուժողին բռունցքներով ծանր մարմնական վնասվածք էր պատճառել Գոռավան գյուղի 28-ամյա այն բնակիչը, որը նրան հիվանդանոց էր տեղափոխել, իսկ ոստիկաններին հավատացրել, թե

համագյուղացին ընկնելու հետևանքով էր վնասվածքը ստացել։ Նույն օրը կասկածվողը հրավիրվեց ոստիկանության Արարատի բաժին և ներկայացվեց նախաքննական մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 28-ամյա տղամարդը կալանավորվել է և տեղափոխվել «Արմավիր»

քրեակատարողական հիմնարկ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

On March 7, after hour of darkness, the Ararat Police Department received a portray from the Vedi Clinical Middle that a 58-year-extinct man with a craniocerebral misery had been taken to the health center. We’re told about this from the police. The operative crew that went to the health center found out that the

man changed into from Goravan village. The injured particular person changed into unconscious, and in conserving with the written clarification of the 28-year-extinct fellow villager who took him to the health center, he received the misery after falling on one in every of the streets of the village. For the length of the preparation of the materials, 5 residents of the village acknowledged the identical. However the legislation enforcement officers found out one thing else a few days later. On the morning of March 14, the Ararat division received the 2d dread relating to the identical incident, this time f

Сообщение Սարսափազդու ու դաժան սպանություն Հայաստանում․ կապշեք, երբ իմանաք, թե ում են սպանել (տեսանյութ) появились сначала на ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ.