Քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Վարդան Կարապետյանը Aravot.am-ին «Քրեապատում» շարքի շրջանակում մանրամասներ է հայտնում հուլիսի 20-ին Երեւանում 34-ամյա տղամարդու կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ենթարկված 10-ամյա երեխայի դեպքից:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին 10-ամյա երեխայի ծնողներն ահազանգել էին ոստիկանություն՝ հայտնելով, որ իրենց երեխայի 8-ամյա ընկերուհու հայրը՝ 34-ամյա տղամարդ, բռնի սեքսուալ գործողություններ է կատարել իրենց երեխայի նկատմամբ: «Երեխաները նույն թաղամասի բնակիչներ են, միշտ իրար հետ խաղացել են, մեղադրյալի դուստրը դեպքի օրը եկել է տուժողի բնակարան, խնդրել, որ գնան իրենց տուն խաղան, ինչը նախկինում նույնպես կրկնվել է:

Երեխան մայրիկից թույլտվություն է հարցրել, մայրը թույլատրել է: Տուժողը ութամյա ընկերուհու տան փակ պատշգամբում տարբեր խաղեր է խաղացել, բնակարանում եղել է նաեւ ութամյա երեխայի հայրը ու նրա մյուս՝ 5-ամյա երեխան: Մեղադրյալն էլ է ներգրավվել խաղերին: Նա սկսում է տարբեր առարկաներ թաքցնել, երեխաները փնտրում, գտնում են, հետո գրավոր հանձնարարություններ է տալիս, երեխաները փորձում են լուծել, հետո որոշում են բժիշկ-բժիշկ խաղալ:

Երեխաները հերթով մոտենում են մեղադրյալին, գանգատվում են ենթադրյալ, իբրեւ ցավերից, հիվանդություններից, ինքը դեղ է նշանակում, գրիչով իբրեւ թե ներարկում է, մի երեխան գնում է, հաջորդ երեխան է գալիս: Հետո մեղադրյալը գնում է ննջասենյակ, ասում է՝ երեխաները հերթով պետք է գնան ննջասենյակ, իրենց ցավը ներկայացնեն, ինքը դեղ նշանակի: Ննջասենյակ երեխաները մտնում են փակ պատշգամբն ու ննջասենյակը տարանջատող պատուհանից:

Երբ հերթը հասնում է տուժողին, մեղադրյալը սկզբում սկսում է մերսել նրա մեջքը, իբրեւ թե բուժում է, տարբեր շարժումներ է անում, իբրեւ թե նրա մեջքն է ձգում, կոնքերն է ձգում: Վերջին անգամ, երբ երեխան ներս է մտնում, մեղադրյալն իր երեխային հանձնարարում է մեկից մինչեւ հարյուր թիվը գրել, կարելի է եզրահանգում անել, որ ժամանակ շահելու նպատակով է իր երեխային նման հանձնարարություն տալիս, իսկ տուժողին ասում է՝ արի ատամնաբույժ-ատամնաբույժ խաղանք: Աչքերդ փակի, բերանդ բացի, ես կբուժեմ ատամներդ:

Մյուս գործողությունները դրանից հետո են տեղի ունենում: Երեխան աչքերը բացում է, հասկանում է՝ ինչ է կատարվել: Երեխան նույն օրը իր հետ տեղի ունեցածը պատմում է իր մայրիկին, նույն օրը մայրիկը դիմում է ոստիկանություն »,- պատմեց քննիչը: Կարդացեք նաև Երեք աղջիկներ գողացել են Մոսկովյան փողոցում գործող խանութ-սրահի դիմաց գտնվող հինգ էկզոտիկ ծառերը Պարզվում են ծննդկանի և նորածնի մահվան հանգամանքները Քննչական կոմիտե. «Ռենջ Ռովերով» փախուստի դիմած տղամարդը ձերբակալվել է:

Մանրանասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Աղբյուր