Երբ երիտասարդ տղան խանութում ձեռքը մտցրեց տարեց կնոջ պայուսակի մեջ, ոստիկանը մտածեց, թե կողոպտում է նրան ու իսկույն բռնեց, բայց իրականում․․․
Հասնելով դրամարկղի մոտ տարեց կինը, որ կլի ներ մոտ 85 տարեկան, վճա րեց և ուզում էր դուրս գալ խանութից: Այդ պահին մի երիտ ասարդ տղամարդ, թափ թփված տեսքով, ձեռքը տարավ դեպի տատիկի պայուսակը, կայծակնային արագո ւթյամբ բացեց այն ու կրկին հետ քաշեց և ուզում էր արագ հեռանալ: Նրան կանգնեցրեց ոստիկանը.
-Լսիր ստահակ, տատիկի՞ն ես կողոպտում:
-Ես ոչինչ չեմ վերցել, թող ինձ:
-Կանգնիր,- ասաց ոստիկանն ու ձեռքով մի ուժ գին հարված հասցրեց երիտասարդի դեմքին:
-Ես տատիկին օգնել եմ, այլ ոչ թե կողոպտել:
-Այդ ինչպե՞ս:
-Տատիկը աղցան էր գնում, վաճառողուհին տատիկին աղ ցանը տվեց առանց նռան հատիկների, երբ տատիկը հարցրեց, թե ինչու է նրան առանց նռան հատիկների աղցան տվել, վաճառո ղուհին նրան արհամարհեց և հաջորդ գնորդին սպասարկեց, ես մի նուռ գնեցի և գցեցի տատիկի պայուսակի մեջ:
Այդ ողջ ընթացքում տատիկն ուշադիր լսում էր, նայեց պայուսակի մեջ ու նկատեց նուռը:Դուրս բերեց այն և ցույց տվեց ոստիկանին, ու հետո ձեռնափայտով մի հարված հասցրեց նրան ու զայրացած ասաց.
-Ստահակը դու ես թե՞ նա, ազնիվ երիտա սարդին գող ես անվանում, օրինակ վերցրու նրանից, լավ կլիներ դու էլ ուշադիր լինեիր ու մտածեիր ինչով օգտակար լինես:
Այնուհետև գրկեց երիտասարդին ու ասաց.
-Շնորհակալություն որդիս, ես իսկապես նուռ շատ էի ուզում, բայց գումարս չբավարարեց այն գնելու համար: