Araratnews.am- գրել է․
Ֆրանսիայում ավտոբուսի վարորդ Ֆիլիպ Մոնգուիոն մահացել է այն բանից հետո, երբ ծեծի է ենթարկվել մեքենայում բժշկական դիմակներ կրելուց հրաժարվող ուղևորների կողմից, գրում է Le Parisien- ը․․․
Դեպքը տեղի է ունեցել Բայոնում: Ըստ հետաքննության ներկայացուցիչների՝ ավտոբուս է մտել մի ընկերություն ներկայացնող հինգ հոգուց բաղկացած խումբ: 58-ամյա վարորդը նրանց հիշեցրել է, որ բոլորը հասարակական տրանսպորտում պետք է դիմակներ կրեն,
բայց ուղևորները դա չեն արել, նաև չեն ներկայացրել տոմսեր: Վեճ է սկսվել, որի հետևանքով տղամարդիկ հարձակվել են վարորդի վրա և սկսել բռունցքով ու ոտքերով հարվածել նրան, որից հետո դիմել փախուստի․․․
Վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ քիչ անց մահացել է: Նրա վրա հարձակվող ուղևորներին մեղադրանք է առաջադրվել, նրանց ինքնությունը դեռ չի բացահայտվել:
Բայոնի քաղաքապետ Կլոդ Օլիվը դատապարտել է արարքը և հարձակումը որակել որպես «բարբարոսություն»։ Նա ասել է, որ քաղաքի իշխանություններն աշխատում են ավտոբուսի վարորդների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: