13 ամյա աղջնակը Երևանում երեխա է ունեցել. Հարուցվել է քրեական գործ.

22.12.2020

13-ամյա հղի աղջնակը երեք օր առաջ կեսարյան հատմամբ տղա է ունեցել Էրեբունի բժշկական կենտրոնում։ «Կեսարյան հատում որոշվեց տարիքից ելնելով և պտղի դիրքի հետ կապված», – պարզաբանեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը:

Մարզերից մեկում անչափահաս ու հաշմանդամություն ունեցող աղջնակի հղիության լուրը պայթեց ամիսներ առաջ: «Ազատություն TV»-ն նույնպես անդրադարձավ խնդրին ու սոցիալական աջակցություն ու քաղաքականություն իրականացնող մարմինների անգործությանը:

Ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, տան անդամներից շատերը առողջական խնդիրներ ունեն: Նրանց պնդմամբ, աղջկա հետ կատարվածը սեռական բռնություն էր: Հարուցվել է քրեական գործ: Փաստաբան Ինեսա Պետրոսյանի խոսքով, կասկածյալների շրջանակ կա, սակայն մեղադրյալներ դեռ չկան․ – «Ընթանում է նախաքննություն:

Քննչական կոմիտեն նախաձեռնում է քննչական գործողություններ: Այս պահի դրությամբ նախաքննական մարմինը ունի կասկածյալների որոշակի շրջանակ: Ըստ էության, մեր անչափահաս տուժողը կոնկրետ ցուցմունք է տվել, բայց իրենք որոշում կայացրեցին նշանակել փորձաքննություն»:

Добавить комментарий

Your email address will not be published.

Previous Story

Այն ինչ հիմա հայտնեցին Մանվել Գրիգորյանի տանից կցնցի ողջ ազգին.

Next Story

Նրանք սարսափահար եղան, երբ բացեցին այս դագաղը

Go toTop