«Մեր որդիներին դավաճան ասելու իրավունք չունեն»․Գյումրիում ևս ռազմագերիների հարազատները ճանապարհներ են փակել — Լուրեր Հայաստանից

08.12.2021

[ad_1]

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները ևս բողոքի ակցիաներ են իրականացրել՝ Գյումրիում փողոցներ փակելով։

Գրեվարված Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք վրդովվել և հուսալքվել են գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններից։

«Մեր տղաներին ոչ ոք իրավունք չունի մեղադրելու դավաճանության մեջ, պահանջում ենք վերադարձնեն և քննություն իրականացնեն։ Ինչպե՞ս կարելի է հայտարարություններ հնչեցնել, թե գերիները իրենց համար չկան, գոյություն չունեն։ Պետությունը պարտավոր է տղաներին հետ բերել»,-ասաց նա։

Արկադի Հովհաննիսյանի  խոսքով՝  իրենց հետ փորձել են բանակցել միայն ոստիկանությունից,  փորձել են կապ հասատել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն չի հաջողվել։

Արկադի Հովհաննիսյանն ասաց, որ փոխանցում է բոլոր հարազատների խոսքերը՝ իրենք չեն լռելու, պայքարելու են, մինչև որդիներին չվերադարձնեն։

Հիշեցնենք, որ գերիների և անհետ կորածների հարազատներն այսօր երեկոյան բողոքի ակցիա են արել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա և հանդիպի իրենց հետ։ Ավելի ուշ նրանք մի քանի ժամով փակել էին Հանրապետության հրապարակ մտնող մի քանի փողոց։ 



 



Աղբյուր

Previous Story

Հայեր ջան ուրախալի լուր բոլորիս համար․ Հայտնում է Անահիտ Ավանեսյանը․ Տեղեկացեք, որ այսօր արդեն․․․

Next Story

Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշոն, լրիվ անճանաչելի է դարձել. Դուք ուղղակի կապշեք, երբ տեսնեք նրան

Go toTop