Նոր Արմավիր գյուղում բնակելի տուն է այրվել. Կանխվել է կրակի տարածումը հարակից տների ուղղությամբ

07.12.2021

[ad_1]

Դեկտեմբերի 6-ին, ժամը 21:47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արմավիր գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ այրվում է բնակելի տուն (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին, մարվել՝ դեկտեմբերի 7-ին, 01:30-ին:

Այրվել են մեկ հարկանի տան (մոտ 200 քմ) տանիքը, 3 սենյակ (մոտ 170 քմ): Կանխվել է մեկ սենյակի և հարակից տների հրդեհի տարածումը:



Աղբյուր

Previous Story

Հիմա բոլորը սա են դիտում․ Քոչարյանի վաղեմի երազանքը իրականացավ․ Սյունիքը՝ գերիների փոխարեն

Next Story

Հրատապ լուր ողջ ազգի համար․ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ բարձրաստիճան պաշտոնյայի ազատեց․ Փաստորեն նա․․․

Go toTop