Բրիտանիայում հայտնաբերվել է կոկաին նախարարական զուգարաններում

06.12.2021

[ad_1]

Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակը խոստացել է ձեռնարկել հետաքննություն կոկաին եւ ուրիշ արգելված նյութեր խորհրդարանում օգտագործելու «աճող ապացույցների» կապակցությամբ, հաղորդում է Times-ը:

Լինդսի Հոյլը պարզաբանել է, որ, նրա տեղեկություններով, կոկաինի հետքերը հայտնաբերվել են մի շարք վայրերում, որտեղ կարող էին հայտնվել միայն խորհրդարանական անցագրեր ունեցող մարդիկ: Մասնավորապես, թմրանյութի հետքեր են հայտնաբերվել զուգարաններում վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ ՆԳ նախարար Փրիթի Փաթելի աշխատասենյակների մոտ:

Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Չարլզ Ուոքերը, որը գլխավորում է վարչական հանձնաժողովը, հայտարարել է, որ արդեն հաջորդ շաբաթ այդ հարցը կքննարկվի Համայնքների պալատում: Ուոքերն առաջարկել է ավելացնել որոնողական շների թիվը խորհրդարանում, որպեսզի կենդանիները կարողանան գտնվել խորհրդարանի ամբողջ տարածքում թմրանյութերի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում:

«Համայնքների պալատն ունի պայթուցիկ նյութեր հայտնաբերելու համար ծառայողական շներ պահելու երկար պատմություն»,-հիշեցրել է Ուոքերը:



Աղբյուր

Previous Story

Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը

Next Story

Շատ երկար սպասված լուր. Նոր նպաստի տեսակ կսահմանվի, ինչպես աշխատողների այնպես էլ չաշխատողների համար․ Տեսեք՝ ձեր անունը կա

Go toTop