ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ․ ՄԵր սերունդը, շուտով, շատ շուտով կտեսնի ՀԶՈՐ Հայաստան՝ ԾՈՎՈՎ …

14.01.2021

https://youtu.be/X_RlkLPRcEA

 

Կարդացեք նաև՝
Ծովից ծով Հայաստան, հայ ժողովրդի մոտ տարածված իրրեդենտիստական գաղափար, որը ենթադրում է Պատմական Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը ի դեմս՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Գամիրքի, Կիլիկյան Հայաստանի, Հայոց Միջագետքի և Կոմմագենեի վերամիավորմամաբ մեկ հայկական պետության սահմաններում։ Այդպիսով Պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

Ծովից ծով Հայաստան գաղափարը հանդիսանում է հայկական ժամանակակից ազգայնականության տարրերից մեկը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ համարում են մ․թ․ա․ 1-ին դարը՝ Տիգրանյան Հայաստանի գոյության ժամանակը որպես հայոց պետականության ոսկեդար։ Տիգրանյան ժամանակաշրջանը հայկական ազգային նույնականացման գաղափարներում ցույց է տրվում որպես Հայաստանի քաղաքական, մշակութային և հասարակական կյանքի ծաղկման գագաթնակետերից մեկը, երբ հայերը ունեցել են հզոր և արդար պետականություն։

Հայաստանի բաժանումներից հետո մինչև մեր օրերը Ծովից ծով Հայաստանի գաղափարը հայկական մեսիականության ենթատեքստում դարձել է անկախության պայքարի կարգախոս և ռոմանտիկ պայքարի տարր։

Previous Story

Եթե անգամ չես կարող օգնել, տարածիʹր, օգնողներ ու բարի մարդիկ կլինեն հաստատ

Next Story

Հայկը պիտի ապրի մեր օգնությամբ. Սա այն դեպքն է, որ տարածելը իսկապես կարող է օգնել

Go toTop