Հայաստանի Հանրապետության վարչապետ — Հայաստանի գործադիր մարմնի՝ կառավարության ղեկավար։ Վարչապետը նշանակվում է Հայաստանի նախագահի ու հաստատվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից։
Վարչապետի պաշտոնը սահմանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրերից։ Հայաստանի առաջին վարչապետը 1918-1919 թվականներին եղել է Հովհաննես Քաջազնունին։
Խորհրդային Հայաստանում պաշտոնը վերանվանվել է «Ժողովրդական Կոմիսարների խորհրդի նախագահ», իսկ այնուհետև՝ «Մինիստրների Խորհրդի նախագահ»։ 1991 թվականից գործադիր մարմնի ղեկավարը կրկին ստացել է պաշտոնի հին անվանումը՝ վարչապետ։