Հավատու՞մ եք, որ Սերժ Սարգսյանը հզոր ղեկավար է և կարող է երկիրը դուրս բերել դժվարին իրավիճակից

13.01.2021

Սերժ Սարգսյանի անձը անմիջականորեն կապված է նաև 1996 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների հետ: Մասնավորապես, 1996թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ բողոքի գործողություններ իրականացնելու համար փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներ, կոտրելով ՀՀ Ազգային ժողովի շենքի դարպասները, մտան ներս: Արձանագրվեցին բախումներ շենքը հսկող զինված անձանց և ցուցարարների միջև, ծեծի ենթարկվեցին բազմաթիվ պատգամավորներ: Այդ ժամանակ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետն էր Սերժ Սարգսյանը, ում ղեկավարած կառույցը, ըստ էության, պետք է ապահովեր շենքի անվտանգությունը: Կրակահերթերի հետևանքով վիրավորվում և սպանվում են բազմաթիվ քաղաքացիներ, երկրում հաստատվում է ռազմական դրություն: Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ դառնում է ՀՀ նախագահ[12][13][14]:

Ըստ շրջանառվող լուրերի՝ կրակելու հրաման է տվել այդ ժամանակ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը[13]: 2011 թվականի հոկտեմբերի 11-ին Երևանի Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրես շարժման հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ կրակահերթեր արձակելու առաջարկով իրեն է դիմել անձամբ Սերժ Սարգսյանը[12]:

Այս առնչությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հայտարարեց իր հայտնի ելույթներից մեկը.

Previous Story

«Եթե Նիկոլը այդ փաստաթուղթը չստորագրեր, իմ էրեխեն չէր փրկվի»

Next Story

Բանկերը վարկեր կտրամադրեն 2 տոկոսով և կզրոյացնեն հին վարկերի տոկոսները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ

Go toTop