Այս օրերին հիմնական միտքն էր․ լավ մեկը չկա սրան խփի պրծնենք սրանից, սատկացնի Նիկոլ Փաշինյանին, ազգը ազատի սրանից․ Միքայել Մինասյան

13.01.2021

Ծնվել է 1977թ.-ի հոկտեմբերի 1-ին Երևանում՝ բժիշկների և գիտնականների ընտանիքում: Միքայել Մինասյանի դեսպանության շրջանում՝ 2015թ. ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Ցեղասպանության անմեղ զոհերը սրբադասվեցին:

Նույն օրը Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»՝ Ամենապատվավոր կոչումը, որ կարող է շնորհվել աստվածաբանին: Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված պատարագից հետո Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: 2015թ.-ի ապրիլի 11-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը, Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի: 2016թ-ի հունիսի 24-ին մեկնարկեց Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստանը:

Սրբազան Քահայապետն իր այցը կոչեց՝ «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»: Հունիսի 25-ին Ֆրանցիսկոս Պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, ապա պատարագ մատուցեց Գյումրիում: Դեսպան Մինասյանը պատմել է Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի կազմակերպչական աշխատանքների և խորհրդի մասին: 2018թ.-ի ապրիլի 4-ին Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը: Բոլոր իրադարձությունները՝ մեկ տեսաշարում:

 

Previous Story

Նիկո՜լ, ա՜յ դիմազուրկ, ա՜յ սպառված, հենց հիմա հրաժարական տուր և, որպես պատասխանատվությունդ մեղմացնող հանգամանք, եթե առողջական վիճակով վտանգավոր չես շրջապատի համար կամովին ներկայացիր ԱԱԾ մեկուսարան

Next Story

Ուզու՞մ եք Քյոխին տեսնել ՊՆ նախարարի պաշտոնում

Go toTop