Ջալալ Անատոլիի Հարությունյան (նոյեմբերի 11, 1974, Բադարա, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ[1], Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի
Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար[2][3], Արցախի հերոս[4]։
Ջալալ Հարությունյանը ծնվել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ 1981-ից 1991 թվականներին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում։