Նիկոլը շտապեց ջնջել. բայց մեզ մոտ պահպանվեց. Անհարմար իրավիճակ

03.01.2021

 

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել էր.

«Ժամանեցի Հռոմ։ Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ»։

Տեսանյութը սկզբից ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել, որ ինչ-որ բան այն չէ. Փաշինյանը, մեջքով շրջված Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիին՝ առաջ է քայլում, և Սենատի նախագահը անհասկանալի, անհարմար իրավիճակում է հայտնվում։

 

Մեր աղբյուրները պատմում են, որ Սենատի նախագահի հետ հանդիպմանն, ըստ արարողակարգի, վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոքր-ինչ շուտ են ուղեկցել Սենատ։Փաշինյանը սպասել է Մարիա Էլիզաբետա Կազելատիին, որպեսզի նա մոտենա և հանդիպումը սկսվի։

Այդ ընթացքում Փաշինյանը դժգոհել է, թե ինչու են իրեն րոպեներ շուտ բերել Սենատ, և ինչո՞ւ պետք է նա սպասի։ Եվ երբ Իտալիայի Սենատի նախագահը մոտեցել է, Փաշինյանը շրջվել է մեջքով նրան և առաջ է քայլել՝ անհարմար իրավիճակ ստեղծելով։

Հ.Գ. Մինչ փորձում էինք նյութը տեղադրել, պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջից հեռացրել է այդ տեսանյութը, որի փոխարեն բացվում է այս էջը:

Previous Story

2000 դոլար տամ՝ տար կեր- կշտացի. Քոչարյանին ասված խոսքերը չներվեցին Հայրապետյանին

Next Story

Վատ լուր Սամվել Ալեքսանյանից..պարզվում է նա,….ինչու է գաղտնի պահվում

Go toTop