ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ. Բացահայտվեց, թե որտեղից Քոչարյանին այսպիսի անծայրածիր ունեցվածք․ (Տեսանյութ)

02.01.2021

Կարդացեք նաև՝

 

1990 թվականին Բաքվում ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող Հանրապետական կազմկոմիտե, որը գլխավորեց Ադրբեջանի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն։ Կոմիտեն օրենքից դուրս հայտարարեց Արցախի Ազգային խորհուրդը, ինչպես նաև «Միացում» կոմիտեն։ Սկսվեցին հայերի զանգվածային ձերբակալություններ։ Կազմկոմիտեն տեղակայվում է ներկայիս Արցախի նախագահի նստավայրում, իսկ հարևանությամբ՝ ներկայիս Արցախի կառավարության շենքում՝ Մարզային խորհրդի լուծարված գործկոմը։ Ռոբերտ Քոչարյանը՝ գործկոմի ու Միացում շարժման այլ անդամների հետ զբաղվում էին ժամանող Խորհրդային ՊԱԿ աշխատակիցների հետ կապերի հաստատումով, ձերբակալված հայերին դուրս բերելով, ինչպես նաև Պոլյանիչկոյի կազմկոմիտեի կողմից ողջ Արցախի տարածքում անցակետերի մասին տվայլներ վերլուծելով, այլընտրանքային ճանապարհերի ստեղծմամբ, որոնք ապահովում էին հայերի տեղաշարժը մարզով մեկ։

1991 թվականի հունիսի 1-ին ձերբակալված ու ադրբեջանական բանտում շուրջ կես տարի պահվող Սամվել Բաբայանին ազատելու նպատակով Արցախ ժամանած Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Շուքյուր Աբբասովին առևանգում է Սամվելի եղբայր Կարեն Բաբայանը ընկերների հետ միասին։ Աբբասովի ազատության համար Ռոբերտ Քոչարյանը բանակցում է կազմկոմիտեի հետ ու պահանջում է ազատ արձակել 10 գերի հայերի։ Այլոց անունները նշում են նաև այն պատճառով, որ չբացահայտվի Բաբայանի կարևորությունը հայկական կողմի համար։ Փոխանակումը հաջող է ընթանում, ու Բաբայանը այլոց հետ վերադառնում են հետ[13]։

Կազմկոմիտեն հետապնդում էր բոլոր ակտիվիստներին այդ ժամանակ։ Ներքին աղբյուրներից տեղեկություն էին նաև ստացել, որ փորձելու են սպանել շարժման հայ ղեկավարներին՝ մարմինները Հայաստանի սահմանին թողնելով ու սկանդալներ հրահրելով Երևանի հետ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ նա ու Սերժ Սարգսյանը այդ ժամանակ շուրջ կես տարի ստիպված են եղել գիշերել Քոչարյանի եղբոր ավտոտնակում[5]

Previous Story

Տան մաքրությունից երկու օր անց այս կնոջ մատները սկսեցին սևանալ և փթեԼ

Next Story

Ադրբեջանցի պաշտոնյան ամուսնացրել է իր դստերը բոլորիս կողմից սիրված հայ տղայի հետ (Լուսանկար, Տեսանյութ հարսանիքից)

Go toTop