Ջալալ Անատոլիի Հարությունյան (նոյեմբերի 11, 1974, Բադարա, Ասկերանի շրջան, Արցախ), հայ
ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ[1], Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի
Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար[2][3], Արցախի հերոս[4]։
Ջալալ Հարությունյանը ծնվել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ 1981-ից 1991 թվականներին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցը
ավարտելուց անմիջապես հետո միացել է Արցախի համար մղվող ազատագրական պայքարին[5]։ 1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։