Լարված իրավիճակ Թուրքիայում. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ. Ինչ է կատարվում…

21.12.2020

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքական զենքի գործարանում պայթուն է որոտացել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ…

Այսօր, թուրքական ժամանակով ժամը 11։15-ի սահմաններում, Սաքարյա նահանգի Հենդեք շրջանում տեղակայված, ըստ թուրքական աղբյուրների՝ հրավառության նյութերի գործարանում պայթուն է որոտացել…

Զոհվել է առնվազն 10 մարդ, կա հարյուրից ավելի վիրավոր…

Որքան էլ թուրքական կողմը փորձում է գործարանը ներկայացնել որպես հրավառության նյութեր արտադրող գործարան, իրենց գործունեությունը մատնում է, որ այն զենքի գործարան է…

Էրդողանի հրահանգով դեպքի վայր են ժամանել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, ընտանիքի, աշխատանքի և սոցիալական ծառայության նախարար Զեհրա Զյումրյութ Սալջուկը…Գործարանին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները պատմում են, որ իրենց թվացել է, թե երկրաշարժ է,սակայն հետո են հասկացել, որ գործարանում պայթուններ է տեղի ունենում…

Добавить комментарий

Your email address will not be published.

Previous Story

Մի ամբողջ ընտանիք են դանակահարել՝ ներառյալ նորածին երեխայի?

Next Story

Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել ըստ որի․․․

Go toTop