Կարդացեք նաև՝-Պարո՛ն Հարությունյան, Արցախի տնտեսական վիճակն այս պահի դրությամբ ինչպե՞ս եք գնահատում։ -Արցախի տնտեսական վիճակն, ընդհանուր առմամբ, գնահատում եմ կայուն զարգացող, քանի որ հատկապես գյուղատնտեսության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և տնտեսության մյուս ճյուղերի շնորհիվ մենք այս տարի բյուջետային զգալի լրացուցիչ մուտքեր ենք ապահովել։ Մասնավորապես` առաջին եռամսյակի արդյունքներով ունենք 16.1% տնտեսական աճ, իսկ չորս ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 23.1%։ Մեր կանխատեսումներով` ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը պահպանվելու են մինչև տարեվերջ, և պետական բյուջեով նախատեսված բոլոր սոցիալական և մյուս ծրագրերը, ըստ ժամանակացույցի, ստանալու են համապատասխան ֆինանսավորում։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել նաև, որ մասնավոր հատվածի հետ տարեսկզբին ունեցած մեր բոլոր ներդրումային պայմանավորվածությունները պահպանվել են։
-Պարբերաբար խոսվում է այն մասին, որ Արցախը պետք է որպես բանակցային կողմ ներգրավվի ԼՂ հակամարտության հարցով բանակցություններում։ Այս պահին արդյոք տեսնո՞ւմ եք դրա հնարավորությունը։-Բանակցային գործընթացում ակնկալվող հաջողությունը, միանշանակ, պայմանավորված է արցախյան կողմի լիարժեք ներգրավմամբ: Եվ շատ ուրախ եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մայիսին` Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ։ Սակայն այս պահին որևէ հեռանկար չեմ տեսնում, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Ադրբեջանի իշխանության ապակառուցողական վարքի պատճառով բովանդակային բանակցություններ չկան, կան հանդիպումներ, որոնք հիմնախնդրի վերջնական կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց չեն կարող ապահովել։
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախում արված հայտարարությունները` կապված ղարաբաղյան խնդրի հետ, Ձեզ համար ընդունելի՞ են։-Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ես գնահատում եմ որպես հայության արդար պահանջի ճանաչման, իսկ քաղաքական առումով՝ առկա իրողությունների հետ հաշվի նստելու՝ միջազգային հանրությանն ուղղված կոչ։ Անցած տարիների ընթացքում բազմիցս միջազգային դիտորդների, կազմակերպությունների, քաղաքական ուժերի և մի շարք պետությունների միութենական ու դաշնային իշխանությունների կողմից հաստատվել է, որ ինքնիշխան Արցախի Հանրապետությունն իր բոլոր ժողովրդավարական ինստիտուտներով վաղուց կայացած իրողություն է։ Այս տեսակետից ողջունելի է ՀՀ վարչապետի կողմից ուղիղ երկխոսության առաջարկը, որն Ադրբեջանի կողմից ընդունվելու դեպքում կնպաստի հիմնախնդրի հանգուցալուծմանը և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։ Սակայն ինչպես տեսանք, դրան հետևեց Ադրբեջանի իշխանության ոչ ադեկվատ արձագանքը, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ այդ երկրում հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանը դեռևս որևէ կերպ պատրաստ չեն։
Сообщение Քիչ առաջ․Նիկոլը պայթեցրեց համակարգը. 5 միլիարդ դոլարը բռնվեց․Նոր սկանդալ է հասունանում появились сначала на BlogTime.am.