Հարսնացուն սրտի կաթված է ստացել սեփական հարսանիքի ժամանակ. Միայն իմանաք պատճառը…

30.12.2020

Իսրայելի Սդոտ Նեգեւ շրջանից 33-ամյա հարսնացուն սրտի կաթված է ստացել սեփական հարսանիքի ժամանակ: Այս դեպքի մասին պատմում է The Daily Mail-ը:Պարբերականի փոխանցմամբ` օգոստոսի 30-ին հարսնացուն ուշագնաց է եղել մասնավոր տան պարտեզում հարսանեկան արարողության ժամանակ:

Ինչպես պարզվել է, նա սրտի կաթված է ստացել: Հյուրերի թվում բժիշկներ կային, ովքեր մինչ շտապօգնության ժամանումը կարողացել են նրան ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերել:

Հարսնացուն, ով ինքը որպես բժիշկ է աշխատում, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Բեր-Շեվա նահանգի Soroka Medical Center: Հիվանդանոցի ճանապարհին նրան վերակենդանացման միջոցառումներ էին անհրաժեշտ եղել:Այժմ նա գտնվում է սրտաբանական բաժանմունքի վերակենդանացման հիվանդասենյակում:

Նշենք, որ Իսրայելում հարսանիքներն այժմ անցկացվում են մասնավոր տներում, քանի որ հարսանիքների սրահները փակ են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Համավարակից առաջ Իսրայելում ընդունված էր հարսանիքները նշել մեծ թվով հյուրերով, բայց այժմ հարսն ու փեսան իրավունք ունեն յուրաքանչյուր կողմից հրավիրել ոչ ավելի, քան 20 մարդ:

Previous Story

Քրեական աշխարհի ամենավտանգավոր կանայք. Միայն իմանաք, թե որ ՀԱՅՈՒՀԻՆ է նրանց ցանկում. Մենք մինչ օրս նրան համարել ենք …

Next Story

Կիևյան կամուրջը փլուզվել է՝ դառնալով 47 մարդու մահվան պատճառ․ լուսանկար

Go toTop