ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումների կատարելու մասին նախագիծ է քննարկվում: Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել օրենքով գողի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող
խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար: Նախագծով խրախուսական նորմ է սահմանված այն անձանց համար, ովքեր կօգնեն բացահայտել նման խմբավորումներ:
Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև օրենքով գողերին դիմելու համար, եթե վերջիններիս դիմում են անօրինական քայլեր կատարելու համար:
Եթե վերոնշյալ հանցագործությունները կատարվել են ՔԿՀ-ներում, ԶՈւ-երում, անչափահասների ներգրավմամբ, պատիժը կլինի ավելի խիստ: