Ինչպես այսօր արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ագարակում շրջում էր փողոցներում։ Մի խումբ անձինք քայլում էին նրա հետևից, առջևից, փորձում խոչընդոտել վարչապետի տեղաշարժը՝ տարբեր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան այդ անձանց հայհոյախառն արտահայտությունների՝ պարբերաբար բարձրախոսով ներողություն էր խնդրում մյուս քաղաքացիներից այդ ամենի համար։ «Մենք ենք մեղավոր: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ այս ամենի համար»,-ասում էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես երևում է zangezur․tv-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, քաղաքացիները հորդորում են փակ պահել գերեզմաներր տանող ճանապարհը՝ վարչապետի մուտքն այնտեղ արգելելու համար։
Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Ավագյանը նույնպես անդրադարձել է այսօրվա կատարվածին և իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նա գրել է.
Գրում եմ Սյունիքից, որպես Սյունեցի.
Մի քանի հոգու իրականացրած սադրանքները մի վերագրեք բոլոր սյունեցիներին։ Սյունեցիների ճնշող մեծամասնությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին է։ Ժամանակը կգա բոլորդ կհամոզվեք դրանում։
Post Views:
27