Հայ խոպանչիները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. Նոր մանրամասներ

19.04.2021

Հայաստանցի անօրինական

միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆSputnik Արմենիան գրում է․ Գերատեսչությունը նախազգուշացնում է, որ եթե անօրինական միգրանտներն իրենց կամքով չլքեն երկիրը, ապա կարտաքսվեն։Հայաստանցի շուրջ 60 հազար անօրինական ներգաղթյալներ պետք է լքենՌուսաստանը։ ՌԴ ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել ԱՊՀ-ի պետություններին

ուղղված պահանջով, որպեսզի Ռուսաստանում անօրինական գտնվող քաղաքացիները երկրից հեռանան մինչև հունիսի 15-ը:ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում նման հայտարարություն է արել ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։ՌԴ ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ այժմ Ռուսաստանում ենգտնվում ավելի քան 332 հազար անօրինական միգրանտներ Ուզբեկստանից, 247 հազարը՝ Տաջիկստանից, 152 հազարը՝ Ուկրաինայից, 120 հազարը՝ Ադրբեջանից, 115 հազարը՝ Ղրղզստանից,

61 հազարը՝ Հայաստանից, 56 հազարը՝ Մոլդովայից, 49 հազարը՝ Ղազախստանից:«Եթե մենք ձեզ հետ այս թիվը մինչև հունիսի 15-ը «չմաքրենք», այս մարդիկ պետք է պատժվեն՝ ընդհուպ մինչև արտաքսում և սահմանների փակում։ Ես կցանկանայի, որ դուք ձեր պետություններում ԶԼՄ-ների, բլոգերների հետ աշխատանքի միջոցով քարոզչական աշխատանք անցկացնեք», — ընդգծել է Գորովոյը։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․


Put up Views:
1

Добавить комментарий

Your email address will not be published.

Previous Story

ՍԵՆՍԱՑԻՈՆ․Ինչ եք ինձնից ուզում. Նիկոլ Փաշինյանը հաշված րոպեներ առաջ ՑՆՑՈՂ գաղտնիք բացեց.Ի՞նչ է կատարվել

Next Story

Հայերեն աղոթքը Սերբիայի նորակառույց տաճարի մուտքին

Go toTop