Ադրբեջանական-զորքերը-Սոթքի-ոսկու-հանքավայրի-տարածքից-տեղաշարժվել-են

Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից տեղաշարժվել են

10.04.2021

Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից տեղաշարժվել են

Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից տեղաշարժվել են

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նույնպես ասաց, որ լսել է այդ մասին, սակայն պաշտոնապես մեկնաբանել այդ լուրը չի կարող, քանի որ չի հասցրել համապատասխան մարմիններից ճշտել: Մեզ հետ զրույցում «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հաստատեց, որ նման տեղաշարժ երեկ իսկապես տեղի ունեցել է, սակայն ասաց, որ դա էական իրադարձություն չէ, քանի որ իրականացվել է երկկողմանի պայմանավորվածությունը. երկու կողմի զորքերը պետք է հետ քաշվեին, որպեսզի նրանց մեջտեղում ստեղծվեր բուֆերային գոտի: Հայկական կողմը դա անմիջապես էր իրականացրել, իսկ ադրբեջանական կողմը հապաղել էր, և միայն երեկ բոլոր սահմանակետերից 30-50 մետր ադրբեջանական կողմը ևս հետ է տեղաշարժվել: «Դա ոչ մի ռ ազմավարական նշանակություն չունի, ընդամենը բուֆերային գոտի է ստեղծվել, որ քիփ-քիփ չկանգնեն»,- նշեց Ռ. Գրիգորյանը:

Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից տեղաշարժվել են

Ռուզաննա Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է այժմ աշխատում հանքավայրը, և արդյոք ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն կա ապագայի վերաբերյալ, պատասխանեց՝ քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի հետ միջպետական հարաբերություններ չունի, միջպետական հանձնաժողով չի ստեղծվել և պաշտոնապես սահմանազատում չի իրականացվել, այդ մասին խոսելը վաղ է:

Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից տեղաշարժվել են

Արդյոք ռուսական կողմը փորձում է հանքավայրի վերաբերյալ բարենպաստ պայմանավորվածություն ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ մեր հարցին, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Մեր` հայկական կոլեկտիվի մակարդակով այդ հարցերը չեն քննարկվել, թե ռուսական կողմն այնտեղ ինչ է փորձում անել` ես չեմ կարող մեկնաբանել»:
Ռուզաննա Գրիգորյանը վստահեցրեց, որ հանքն այժմ աշխատում է միայն ՀՀ տարածքում` մասնակի և սահմանափակ մասշտաբներով, ու իրենք ամեն ինչ անում են դա պահպանելու համար:

Сообщение Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից տեղաշարժվել են появились сначала на Bestportal.am.

Добавить комментарий

Your email address will not be published.

Նոր-փոփոխություններ-«Զինվորական-ծառայության-եւ-զինծառայողի-կարգավիճակի-մասին»-օրենքում
Previous Story

Նոր փոփոխություններ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

Այո,-դա-ցեղասպանություն-էր-Ժամանակն-է-եկել-ասելու-ճշմարտությունը…-Լոս-Անջելեսի-քաղաքապետը-նոր-հայտարարությամբ-է-հանդես-եկել.-ՏԵՍԱՆՅՈւԹ
Next Story

Այո, դա ցեղասպանություն էր. Ժամանակն է եկել ասելու ճշմարտությունը… Լոս Անջելեսի քաղաքապետը նոր հայտարարությամբ է հանդես եկել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Go toTop