Վիրավոր-զինվորներն-իրենց-ձեռքի-աշխատանքներից-ստացված-ավելի-քան-2-մլն-դրամը-կնվիրաբերեն-իրենց-ընկերների-բուժմանը

Վիրավոր զինվորներն իրենց ձեռքի աշխատանքներից ստացված ավելի քան 2 մլն դրամը կնվիրաբերեն իրենց ընկերների բուժմանը

10.04.2021

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքից հավաքված 2 612 000 դրամ զինվորները կնվիրաբերեն Զինվորի տանը: Այս մասին տեղեկանում ենք «Աջակցություն Վիրավոր Զինվորներին» ֆեսյսբուքյան էջից

«2 612 000 դրամ զինվորները կնվիրաբերեն Զինվորի տանը  

Elegance By Squaddies ծրագրի շրջանակում մեր առաջին ցուցահանդեսն ավելին, քան հաջողված էր:  Տղաները վաճառեցին իրենց ձեռքի աշխատանքներն ու ամբողջ հասույթը նվիրաբերեցին Զինվորի տանը՝ իրենց և իրենց ընկերների բուժման համար:

2 ամսվա ընթացքում մեր Հելեն Առաքելյանի գաղափարը վերածվեց ցուցահանդեսի և այսօր էլ աննախադեպ մեծ թափով զարգանում է, ապագայի համար մեծ նախագծեր են ծրագրվում»,- նշված է էջում: 

Հիշեցնենք, որ տղաները թիթեռներից կոմպոզիցիաներ էին պատրաստում:

Նախագծի հեղինակ Հելեն Առաքելյանն ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր, թե ինչպես որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ. «Մտածում էի՝ ինչ կարող եմ անել տղաների կողքին լինելու համար և ինչը կօգնի նրանց: Ես այս աշխատանքով արդեն 10 տարի է չէի զբաղվում: Հասկացա, որ տղաներին կօգնի այս աշխատանքը, քանի որ ձեռքի աշխատանքը հանգստացնում է նյարդային համակարգը, նաև գեղեցիկը, ստեղծագործելու ընթացքը զբաղեցնում է մարդու միտքը: Իրենց շատ ուրախացնում է ստեղծագործական աշխատանքը, գեղեցիկը: Ես չսխալվեցի»:

Տղաները խոստովանել են, որ իրենց շատ է օգնել այս աշխատանքը՝ կարողացել են փոքր ինչ ցրվել պատերազմի դաժան հիշողություններից։

աղբյուր

The post Վիրավոր զինվորներն իրենց ձեռքի աշխատանքներից ստացված ավելի քան 2 մլն դրամը կնվիրաբերեն իրենց ընկերների բուժմանը seemed first on Lratvakan.acquire.

Добавить комментарий

Your email address will not be published.

18+.-Լիլի-Մորտոն-բացել-է-ոտքերը-և-ցույց-տվել-ԴԱ
Previous Story

18+. Լիլի Մորտոն բացել է ոտքերը և ցույց տվել ԴԱ

Չարաբաստիկ-քովիդը-մեզանից-խլեց-ևս-երեք-կյանք…-Ինչ-դժբախտություն-է-կատարվել-Թաթայի-կյանքում-(տեսանյութ)
Next Story

Չարաբաստիկ քովիդը մեզանից խլեց ևս երեք կյանք… Ինչ դժբախտություն է կատարվել Թաթայի կյանքում (տեսանյութ)

Go toTop