Բրազիլիայի նախկին նախագահը Բոլսոնարուին մեղադրել է կորոնավիրուսի համավարակին «ցեղասպան» արձագանքի մեջ

10.04.2021

[ad_1]

Ժաիր Բոլսոնարուի այլասերված եւ «ցեղասպան» արձագանքն աշխարհի ամենամահացու կորոնավիրուսի բռնկումներից մեկին Բրազիլիան «ինքնահոսի թողեց սովի եւ հիվանդության օվկիանոսի մեջ»,- The Guardian-ին ասել է նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը: Ռուսեֆը նշել է, որ երկիրը բախվում է իր պատմության մեջ թերեւս ամենադժվարին պահին:

«Բրազիլիայում մենք ծայրահեղ դրամատիկ իրավիճակում ենք, քանի որ չունենք կառավարություն եւ ճգնաժամային կառավարում»,- ասել է Բրազիլիայի նախկին նախագահը:

«Այժմ մենք օրական 4200 մահ ունենք, եւ ամեն ինչ խոսում է այն մասին, որ եթե ոչինչ չփոխվի, մենք կհասնենք 5000-ի… Այնուամենայնիվ, ներկայումս այս իրողության բացարձակ զզվելի նորմալացում է ընթանում: Ինչպե՞ս կարելի է 4211 մահվան դեպքը (երեքշաբթի օրը) նորմի վերածել»,- ասել է նա:

Բրազիլիայի առաջին կին նախագահի համար մեղքի մեծ մասը Բոլսոնարուինն է, ում հակագիտական ​​արձագանքը նրան, ինչը վերջինս «փոքր գրիպ» է անվանում, նրան «միջազգային մասշտաբի խարդախ» է դարձնում:

Ըստ Դիլմա Ռուսֆեի՝ «Բոլսոնարուի կողմից զսպման եւ պատվաստումների սաբոտաժը, լոքդաունի մասին հրամանից հրաժարվելը եւ աղքատներին համարժեք տնտեսական աջակցություն չտրամադրելն աղետալի մասշտաբների ողբերգության հանգեցրին»:

«Ես չեմ ասում, որ Բրազիլիան չէր տուժի մահերից (այլ դեպքում): Դա տեղի է ունեցել բոլոր երկրներում: Ես ասում եմ, որ այստեղ մահացության մակարդակի մի մասը մինչ այժմ կայացվող սխալ քաղաքական որոշումների արդյունք են»,- շեշտել է նա:



Աղբյուր

Previous Story

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Բոլոնիա»-ի դեմ խաղին — Լուրեր Հայաստանից

Արցախում-ռուս-խաղաղապահները-հումանիտար-օգնություն-են-տրամադրել-Ասկերանի-շրջանի-բնակիչներին
Next Story

Արցախում ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել Ասկերանի շրջանի բնակիչներին

Go toTop