Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Բոլոնիա»-ի դեմ խաղին — Լուրեր Հայաստանից

10.04.2021

[ad_1]

Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է առաջիկայում խաղադաշտ վերադառնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից և մեծ է հավանականությունը, որ նա կմասնակցի Սերիա Ա-ի առաջիկա` 30-րդ տուրի հանդիպմանը: «Ռոմա»-ն ապրիլի 11-ին կմրցի «Բոլոնիա»-ի հետ:

Մարտի 24-ին, հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը չի մարզվել ընդհանուր խմբի հետ, այլ` Վերետուի, Ձանիոլոյի և Սմոլինգի պես անհատական ծրագրով:  Հայ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի «Շախտյոր»-ի դեմ առաջին խաղում և վնասել էր աջ սրունքը:



Աղբյուր

Մեր-տղերքը…Չեմպիոն-դարձած-հայերից-հետո-ադրբեջանցին-միայն-երրորդն-է
Previous Story

Մեր տղերքը…Չեմպիոն դարձած հայերից հետո ադրբեջանցին միայն երրորդն է

Next Story

Բրազիլիայի նախկին նախագահը Բոլսոնարուին մեղադրել է կորոնավիրուսի համավարակին «ցեղասպան» արձագանքի մեջ

Go toTop