Ռոհանի. Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառն Իրաքից տարածվող բրիտանական շտամն է

10.04.2021

[ad_1]

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որԻրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառն Իրաքից տարածվող բրիտանական շտամն է, ինչն Իրանում մահացությունների թվի աճի է հանգեցրել, հաղորդում է Tasnim-ը:

Շաբաթ օրը ելույթ ունենալով Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստին, Ռոհանին ասել է, որ Իրանում համավարակի չորրորդ ալիքի հիմնական պատճառը բրիտանական շտամն է, որը տարածվել է Իրաքից Իրանի հյուսիսում գտնվող Խուզեստան եւ Իլամ սահմանամերձ նահանգներով:

Նախագահը նաեւ համավարակի նոր ալիքը կապել է իրանական նոր տարվա ընթացքում  առանց սանիտարական նորմերի պահպանման մարդկանց մեծ թվով հավաքների, ինչպես նաեւ կորոնավիրուսային սահմանափակումները խախտող տոնակատարությունների եւ հարսանիքների հետ:

Նա կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել սանիտարական նորմերը խախտողներին՝ նախազգուշացնելով վարակը կրողներին չխախտել կարանտինը:

Իրանական նահանգների բոլոր մայրաքաղաքները որպես կորոնավիրուսային համավարակի բարձր ռիսկով «կարմիր գոտի» են դասվել, քանի որ վերջին օրերին երկրում ամենօրյա վարակների թիվը ռեկորդային բարձր մակարդակի է հասել:

 



Աղբյուր

Previous Story

Ըստ ահազանգի՝ 59-ամյա տղամարդն ընկել է «Ծովինար» ջրամբարը․ 10 ժամից ավելի ջրասուզակներն ու փրկարարները որոնում են նրան. Shamshyan.com — Լուրեր Հայաստանից

Next Story

Միքայել Մինասյանի հարցազրույցից հետո բավականին հետաքրքիր պատկեր է ձևավորվել հանրային քննարկումներում․ հասարակությունը պատրաստ չէր այսպիսի անկեղծ և սթափ գնահատականի․ Նաիրա Կարապետյան — Լուրեր Հայաստանից

Go toTop