Սարալանջում 600 ծառ կտնկվի. մեկնարկել է տարածքի կանաչապատումը (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

10.04.2021

[ad_1]

Սարալանջի կանաչապատման երկար սպասված նախագիծը թևակոխում է բուն՝ ծառատունկի փուլ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերով Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկվի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Առանձնացրել ենք մի հատված՝ շուրջ 2500-3000 քմ, որտեղ կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի, այսինքն՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկենք: Ինչո՞ւ չենք ընդգրկում ամբողջ տարածքը, որովհետև տեղի կանաչապատումը նույնիսկ խորհրդային շրջանում տևել է մոտավորապես 40 տարի, այսինքն՝ մեկ գարնան ընթացքում միանգամից կանաչապատելը գործնականում անհնարին է, որովհետև այստեղ ինժեներական և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքների կարիք կա»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Ավարտվել են նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջի մաքրման աշխատանքները, կատարվել է սանիտարական էտ: Առաջիկայում այստեղ ևս կկազմակերպվի ծառատունկ:



Աղբյուր

Մեր-բանակի-արդիականացման-առաջնահերթությունները.-Փաշինյան
Previous Story

Մեր բանակի արդիականացման առաջնահերթությունները. Փաշինյան

Next Story

Գերմանիան Թուրքիային բարձր ռիսկային գոտի է հայտարարել COVID-19-ով վարակման տեսանկյունից

Go toTop