[ad_1]
Ուրբաթ Աթենքի Ալիմոս թաղամասում վարձու մարդասպանները գնդակահարել են հույն հայտնի լրագրող Յորգոս Կարայազին, որը երկար տարիներ ռեպորտաժներ է պատրատել հանցագործությունների մասին, գրում է Euronews-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է՝ անհայտ անձինք ժամանել են մոտոցիկլետով և, դարանակալելով Քարայվազի տան մոտ, ցերեկը կրակել են նրա վրա: Հարձակվողները, ըստ ամենայնի, հետևել են իրենց զոհին և հստակ տեղյակ են եղել լրագրողի առօրյայից: Արձակվել է 6 կրակոց, բայց հանցագործության վայրում հայտնաբերվել է 17 պարկուճ: Հիմքեր կան ենթադրելու, որ օգտագործվել է խլացուցիչ:
Կրակոցները սկսվել են Star հեռուստաալիքի թղթակցի՝ աշխատանքից տուն վերադառնալուց անմիջապես հետո: Ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում աշխատել են պրոֆեսիոնալ մարդասպաններ:
Ներկայում ոստիկանությունը գործողություններ է իրականացնում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք՝ սա 2010-ի հուլիսից ի վեր Հունաստանում ԶԼՄ-ների աշխատակիցների երկրորդ սպանությունն է: Այդ ժամանակ գնդակահարվել էր լրագրող Սոկրատ Գիոլիասը, իսկ «Հեղափոխական աղանդ» ընդհատակյա կազմակերպությունը ստանձնել էր սպանության պատասխանատվությունը: