Հերացու փողոցում բախվել են «Dodge Challenger»-ն ու «Mitsubishi Colt»-ը. Կա վիրավոր

10.04.2021

[ad_1]

Ապրիլի 9-ին, ժամը 23:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Dodge Challenger» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1987 թ.) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Է․ Հ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Դ․-ին (ծնված 1958 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։



Աղբյուր

Previous Story

«Փաստ»․ 4-5 ամիս հետո իրական արհավիրք է սպասվում՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ — Լուրեր Հայաստանից

Next Story

Արձակվել է 6 կրակոց. Հունաստանում վարձու մարդասպանները գնդակահարել են հայտնի լրագրողին (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

Go toTop