Հյուսիսային Կորեայում պաշտոնյային մահապատժի են ենթարկել «կրթության ոլորտում հակահեղափոխական գործունեության համար»

10.04.2021

[ad_1]

Պակ ազգանունով հյուսիսկորեացի պաշտոնյային մահապատժի են ենթարկել «կրթության ոլորտում հակակուսակցական եւ հակահեղափոխական գործունեության համար»: dailynk.com-ի հաղորդմամբ՝ Պակը նշանակվել էր հատուկ հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը կոչված էր կարգավորելու երկրում հեռավար ուսուցումը:

Պաշտոնյայի առջեւ դրված խնդիրը կատարվել է չափազանց դանդաղ, եւ ինքը բազմիցս հայտարարել է, որ պատճառը անհրաժեշտ ռեսուրսների եւ սարքավորումների պակասն էր՝ այդ փաստի վերաբերյալ դժգոհություն հայտնելով: Քիմ Իր Սենի անվան համալսարանի նախագահ Ռի Հուք Չխոլը մատնություն է ներկայացրել Փաքի վերաբերյալ:

Հանձնաժողովը վերակազմավորվել է, իսկ դրա անդամ 20 պրոֆեսորները ենթարկվում են «գաղափարախոսական ստուգման», գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:



Աղբյուր

Previous Story

«Փաստ»․ Իշխանությունը պատրաստ է մինչև վերջ արնաքամ անել երկիրը, մարդկանց հասցնել խելագարության, նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա, միայն թե մեկ օր ավել մնա աթոռին — Լուրեր Հայաստանից

Next Story

«Հրապարակ»․ Եթե ֆորսմաժոր չլինի, ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին և, ամենայն հավանականությամբ, մենակ — Լուրեր Հայաստանից

Go toTop