ԳՇ պետը ասում է, որ գերիների և անհայտ կորածների հարցը իր իրավասությունների տակ չէ, որևէ լուծում չի կարող գտնել. ՊՆ-ում հանդիպմանը մասնակցած քաղաքացի — Լուրեր Հայաստանից

09.04.2021

[ad_1]

Արտակ Դավթյանի հետ հանդիպած քաղաքացիները նշում են՝ ԳՇ պետը չի տիրապետում իրավիճակին

Պաշտպանության նախարարություն ներս մտած ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, իսկ ՊՆ նախարարը անգամ ներկա չի եղել հանդիպմանը:

«Գլխավոր շտաբի պետը ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել, ընդամենը այդքանը: Ակնկալիքներ չկան, տպավորությունը նույնն է, ինչ լրագրողներին դիմեմ այս հարցով, ինչ ԳՇ պետին: Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա»,- ասաց ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացին:

Քաղաքացին նշեց՝ վիճակը անհասկանալի է, իսկ գերիների և անհայտ կորածների հարցը օդում կախված է:

Հիշեցնենք՝ անհայտ կորածների ու գերիների հարազատները շարունակում են շրջափակված պահել ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը:



Աղբյուր

Previous Story

Քոչարյանի եւ Փաշինյանի պահած Հայաստանը՝ ինֆոգրաֆիկայով. Yerevan.today

Next Story

Բելգիայի ԱԳՆ–ն դրամաշնորհ կտրամադրի պատերազմում վիրավորվածների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով

Go toTop