Կառավարության հրաժարականից հետո գործադիրի անդամները, այդ թվում՝ վարչապետը շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր Կառավարության կազմավորումը. Զոհրաբյանը՝ առկա իրավակարգավորման մասին — Լուրեր Հայաստանից

09.04.2021

[ad_1]

Կառավարության հրաժարականից հետո գործադիրի անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո իրավունք ունի պաշտոնավարել, ի՞նչ է սահմանված օրենքով:

«Նկատի ունենալով այն, որ վարչապետը նույնպես համարվում է կառավարության անդամ, ապա վերջինս նույնպես շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունների կատարումը: Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու օրը: Վարչապետը շարունակելու է կատարել իր պարտականությունները մինչև մյուս կառավարության կազմավորումը»,-ասաց նա:

Թե ինչ իրավական կարգավորում ունի խորհրդարանական երեք ուժի պայմանավորվածությունը՝ չառաջադրել վարչապետի թեկնածու և գնալ արտահերթ ընտրությունների, Արա Զոհրաբյանը նշեց՝ չունի որևէ իրավական կարգավորում: «Ի դեպ, առաջին անգամ Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն վարչապետի թեկնածու առաջադրել, իսկ երկրորդ անգամ՝ պատգամավորների առնվազն մեկ երրորդը: Արտահերթ ընտրությունների օրը նշանակելու լիազորությունը ՀՀ նախագահինն է: Վարչապետը իրավաբանորեն կարող է որոշել իր միայն հրաժարական տալու հարցը»,-տեղեկացրեց նա:

 



Աղբյուր

Previous Story

Սանկցիաների կիրառումը պետք է ստիպի Ադրբեջանին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները. Արցախի ՄԻՊ

Next Story

Քոչարյանի եւ Փաշինյանի պահած Հայաստանը՝ ինֆոգրաֆիկայով. Yerevan.today

Go toTop