Վահրամ Դումանյանն ու Վալերի Ֆալկովն քննարկել են միջպետական կրթաթոշակային ծրագիրը

09.04.2021

[ad_1]

Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարները կարեւորել են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում առկա հայ-ռուսական համագործակցությունը եւ ընդգծել երկկողմ հարաբերությունների՝ ավանդական բարեկամական կապերի  ամրապնդման եւ հետագա զարգացման անհրաժեշտությունը, քննարկել են համագործակցության մի շարք հարցեր՝ ուղղված գիտության եւ բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

Վահրամ Դումանյանն ու Վալերի Ֆալկովն անդրադարձել են նաեւ Միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որը երկկողմ համագործակցության ձեւաչափով երիտասարդներին ՀՀ եւ ՌԴ առաջատար բուհերում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տալիս:

ՀՀ եւ ՌԴ նախարարներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ռուսական կողմի մասնակցությամբ հիմնադրված բուհերի եւ բուհերի մասնաճյուղերի գործունեության եւ զարգացման հեռանկարներին:

ՌԴ  գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վ. Ֆալկովը հայտնել է, որ 2021 թվականին Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոնում կազմակերպվելու է «Մաթեմատիկա» կրթական ծրագրի միջոցառումը, իսկ 2022 թվականի հուլիսի 6-14-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսը։ Նա Վ. Դումանյանին սիրով հրավիրել է մասնակցելու այդ երկու կարեւոր միջոցառումներին:

Նախարարները քննարկել են նաեւ գիտության ոլորտում համագործակցության հնարավորություններն ու խնդիրները: Նշվել է, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի նաեւ գիտական նոր զարգացումների ապահովմանը: ՌԴ  գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վ. Ֆալկովը հայտնել է, որ Ռուսաստանի գիտության հիմնադրամն իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր, եւ ուրախ կլինի, որ Հայաստանի կրթագիտական կառույցները նույնպես մասնակցեն այդ նախագծերի մրցույթներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում ընդլայնել համագործակցությունը նոր ծրագրերի իրականացմամբ, փորձի եւ տեղեկության փոխանակմամբ:



Աղբյուր

Քոչարյանը-չի-հանգստանում-նրա-ջանքերով-գերիները-դեռ-բաքվում-են-Ռոբին-օգնում-են-իր-թուրք-ընկերները.-սկանդալային-մանրամասներ
Previous Story

Քոչարյանը չի հանգստանում. նրա ջանքերով գերիները դեռ բաքվում են. Ռոբին օգնում են իր թուրք ընկերները. սկանդալային մանրամասներ

Next Story

Երեկ և այսօր ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ — Լուրեր Հայաստանից

Go toTop