Բժիշկներն աշխարհում առաջին անգամ ողջ դոնորից թոքի փոխպատվաստում են իրականացրել. ճապոնուհու կյանքը հաջողվել է փրկել ամուսնու ու որդու թոքային հյուսվածքների շնորհիվ (լուսանկար) — Լուրեր Հայաստանից

09.04.2021

[ad_1]

Ճապոնիայում բժիշկներն աշխարհում առաջին անգամ կատարել են ողջ դոնորից թոքի փոխպատվաստում Covid-19-ի հետևանքով թոքերի ծանր վնասվածք ունեցող հիվանդին: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Ճապոնացի կնոջ կյանքը փրկվել է գրեթե 11 ժամ տևած վիրահատության շնորհիվ, որը կատարվել է 30 հոգանոց բժշկական խմբի կողմից այն բանից հետո, երբ ամուսինն ու որդին տրամադրել են իրենց թոքերի մասերը:

Փոխպատվաստում ստացած կինը արդեն վերականգնվում է:

Բժիշկները փոխպատվաստել են նրա ամուսնու և որդու առողջ թոքերի հյուսվածքներ`հիվանդի  թոքերի վնասված մասերը փոխարինելու համար: Կենդանի դոնորից փոխպատվաստման դեպքում պահանջվում է 2 դոնոր:

Ճապոնիայում մահացած դոնորներից փոխպատվաստումները դեռ հազվադեպ են, և ողջ դոնորները հիվանդների համար համարվում են ավելի իրատեսական տարբերակ:

Pictured: Japanese doctors perform a lung transplant on a Covid-19 patient. The recipient, identified only as a woman from Japan's western region of Kansai, is recovering, Kyoto University Hospital said, along with her donor family members



Աղբյուր

Previous Story

ՊՆ աշխատակիցները քնել են աթոռներին նստած․ ինչ է կատարվում ՊՆ-ի ներսում

Next Story

Պատվաստումները եւ կարանտինը 60 տոկոսով նվազեցրել են վարակման դեպքերի թիվն Անգլիայում

Go toTop