Լարիսա Մինասյանը ապրիլի 16-ին կթողնի «Սորոսի հիմնադրամի» գործադիր տնօրենի պաշտոնը — Լուրեր Հայաստանից

09.04.2021

[ad_1]

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։

Տեղեկությունը հաստատել են հիմնադրամից։

«Ինձ համար մեծ պատիվ էր երկու տասնամյակ ղեկավարել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: Ես երջանիկ եմ, որ այս տարիների ընթացքում աշխատել եմ նվիրված անձնակազմի, տնօրենների խորհրդի և մեր խիզախ գործընկերների հետ` անցնելով բացառիկ և անհավատալի մարտահրավերների միջով: Հիմնադրամի աշխատանքը շարունակում է կարևոր մնալ նաև այսօր, գուցե այժմ ավելի, քան երբևէ: Իմ հանձնառությունն է հիմա՝ այս կարևոր հանգրվանում, առաջնորդության այնպիսի հնարավորություն ստեղծել, որը կուղղորդի Հիմնադրամի ընթացքը հաջորդ քսան տարիների համար: Ես վստահ եմ իմ գործընկերների մասնագիտական և անձնական կարողություններին և որակներին՝ ազդեցիկ նախաձեռնություններ իրականացնելու, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և մարդկանց աջակցելու ժողովրդավարական և բաց հասարակության որոնման գործում», – ասել է Լարիսա Մինասյանը:

Հիշեցնենք, որ Բաց հասարակության հիմնադրամները ֆինանսավորում է ԱՄՆ-ում բնակվող գործարար Ջորջ սորոսը և այն ավելի հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ։



Աղբյուր

Previous Story

Փաստորեն ճիշտ էին պնդումները, որ սրա նպատակը ՌԴ խաղաղապահ գործունեությունը թիրախավորելն է․ Գոհար Մելոյան

Next Story

ՊՆ աշխատակիցները քնել են աթոռներին նստած․ ինչ է կատարվում ՊՆ-ի ներսում

Go toTop