Մասկի Neuralink ընկերությունը ցույց է տվել` ինչպես է կապիկն ուղեղում տեղադրված չիպի շնորհիվ կարողանում տեսախաղեր խաղալ (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

09.04.2021

[ad_1]

Միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությունը ցույց է տվել Փեյջեր անունով 9-ամյա մակակա կապկի մասնակցությամբ տեսանյութը. կենդանին ուղեղում տեղադրված չիպի շնորհիվ կարողանում է տեսախաղեր խաղալ: Այս մասին պատմող տեսանյութը տեղադրվել է ստարտափի բլոգում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կապիկը կոնսոլն օգտագործում խաղի համար, որտեղ իրեն անհրաժեշտ է շարժել այն: Դրանից հետո կապիկի կոնսոլն անջատվել է և միացվել MindPong (պինգ-պոնգի սիմուլյատոր) խաղին, որում նա մտքի միջոցով վերահսկել է խաղի գործողությունները ՝ գլխում տեղադրված նեյրոնային թելերի միջոցով:

Փետրվարին Մասկը պարզաբանել է, որ Neuralink-ին հաջողվել է կապկի գանգի մեջ իմպլանտ տեղադրել, որը թույլ է տալիս նրան տեսախաղեր խաղալ:

 



Աղբյուր

Ֆիքված-կադրեր․-տեսեք-ինչ-է-եղել-իրականում-երեկ-Գերիներին-տեղափոխող-ինքնաթիռի-հետ․-փոխում-է-երթուղին-ու-վայրէջք-կատարում․․․
Previous Story

Ֆիքված կադրեր․ տեսեք ինչ է եղել իրականում երեկ Գերիներին տեղափոխող ինքնաթիռի հետ․ փոխում է երթուղին ու վայրէջք կատարում․․․

Next Story

Պրովոկացիա էր, թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը. Մուրադովը՝ Բաքվից ժամանած դատարկ ինքնաթիռի մասին

Go toTop