Մալիշկա գյուղի մոտ ավտոմեքենան գլորվել է ձորը. կան վիրավորներ

09.04.2021

[ad_1]

Ապրիլի 9-ին, ժամը 09:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի մոտ 128-րդ կմ-ին «VAZ 21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․ ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 25 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Վ․ Կ․-ն (ծնված 1980 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:



Աղբյուր

Previous Story

ՊՆ-ն պաշտոնյաներին ուղղաթիռով է դուրս բերում ՊՆ շենքից (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

Ուրախ-լուր․-Որոշումն-ընդունվեց
Next Story

Ուրախ լուր․ Որոշումն ընդունվեց

Go toTop