ԱՄՆ-ում հանցագործը խաբել է կազինոյի խաղացողներին տասնյակ հազարավոր դոլարներով՝ օգտագործելով դեմքի համար դիմակ-պրոթեզ

09.04.2021

[ad_1]

Ամերիկացին խոստովանել է մեղքը դեմքի համար դիմակ-պրոթեզի կիրառմամբ հստակ մտածված սխեմա մշակելու մեջ, հաղորդում է USA Today-ը:

56-ամյա Ջոն Քրիստոֆեր Կոլետին խոստովանել է մեղքը խարդախության մեջ, որի ընթացքում  օգտագործել է կապի էլեկտրոնային միջոցներն ու անձնական տվյալները, որոնք թույլ են տվել նրան խաբեությամբ հափշտակել 125 000 դոլար երկու նահանգներում մի քանի կազինոների ոչինչ չկասկածող խաղացողներից: Նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում:

Խարդախության նրա մեթոդը ներառում էր դեմքի համար դիմակ-պրոթեզի կրում, որով նա նմանվում էր տարեց սպիտակամաշ տղամարդու:

Կոլետին առաջին անգամ գրավել էր հետաքննիչների ուշադրությունը 2019 թվականի մայիսին, երբ MGM Grand Casino Detroit-ում բացահայտվել էր 98 840 դոլարի չափով անձնական տվյալների հափշտակություն:

Կրելով պրոթեզ-դիմակ, գլխարկ, արեւապաշտպան ակնոց՝ նա ընդամենը 36 րոպեի ընթացքում կարողացել էր կատարել 15 գործողություն ընդհանուր առմամբ 30 000 դոլարի չափով կազինոյի տարբեր դրամարկղերում:



Աղբյուր

Previous Story

«Հրապարակ»․ Հետպատերազմական Հայաստանում Երևանի քաղաքապետարանն ավելի քան 70 միլիոն դրամ պարգևավճար է տվել աշխատակիցներին — Լուրեր Հայաստանից

Next Story

«Իրավունք»․ Ինչ է իրականում կատարվում Արցախի Կարմիր Շուկա գյուղում — Լուրեր Հայաստանից

Go toTop