Գիտնականները գտել են աշխարհում ամենահին մարդկային ԴՆԹ-ն

09.04.2021

[ad_1]

Գիտնականները պարզել են, որ աշխարհում գտնված ամենահին մարդկային ԴՆԹ-ն պատկանում է 45 հազար տարի առաջ ժամանակակից Չեխիայի տարածքում բնակված կնոջ: Գերմանիայի Մաքս Պլանկի անվան մարդկային պատմության մասին գիտության ինստիտուտի հետազոտողները դա պարզել են անալիզի ենթարկելով նրա գանգը: Հոդվածը հրապարակվել է Nature Ecology and Evolution ամսագրում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կինը պատկանել է Homo Sapiens-ի առաջին խմբին, որը Եվրոպա է տեղափոխվել Աֆրիկայից: Ենթադրվում է, որ նեանդերթալացիները 5-րդ կամ 6-րդ սերնդի նրա նախնիներն են եղել: Սա պարզվել է այն բանից հետո, երբ գիտնականները նրա գենոմի մեջ հայտնաբերել են նեանդերթալական ԴՆԹ-ի երկար չընդհատվեղ շերտեր, փոխանցում է «Լենտան»:

Աշխատանքի հեղինակների տվյալներով՝ այս կնոջ ԴՆԹ-ն չի հանդիպում Եվրոպայի կամ Ասիայի տարածքում ավելի ուշ բնակված մարդկանց մոտ: «Միանգամայն ինտրիգային է, որ Եվրոպայում ամենավաղ ժամանակակից մարդիկ, ի վերջո, հաջողության չեն հասել»,- ասել է հետազոտության ավագ հեղինակ Յոհաննես Կրաուզեն:

Գիտնականները պնդում են, որ հայտնագործությունը հաստատում է այն փաստը, որ մարդիկ երկար ժամանակ ներադերթալացիների հետ ապրել են կողք կողքի՝ ընդհուպ մինչեւ այն պահը, երբ նրանք վերացել են շուրջ 40 հազար տարի առաջ: Դա է ցույց տալիս ոչ միայն նրանց ԴՆԹ-ն, այլեւ մշակույթի ընդհանրությունը՝ քարանձավներում հայտնաբերվել են կենդանիների ատամներից զարդեր, այդպիսի զարդեր պատրաստել են նաեւ նեանդերթալացիները:



Աղբյուր

Previous Story

Իտալիայի վարչապետն Էրդողանին բռնապետ է անվանել, Չավուշօղլուն՝ հայտարարությունը «տգեղ ու պոպուլիստական» որակել և «ետ վերադարձրել». Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իտալիայի դեսպանը — Լուրեր Հայաստանից

Պուտինի-հրшմանը-հատուկ-ծшռայությանը․-Սպш-նпւթյան-փորձ-և-աննшխադեպ-աղմпւկ-Գրեք-ԱՅՈ,-եթե-ուզում-եք,որ-բոլոր-մեղավորները-պատժվեն-“”
Next Story

Պուտինի հրшմանը հատուկ ծшռայությանը․ Սպш նпւթյան փորձ և աննшխադեպ աղմпւկ Գրեք ԱՅՈ, եթե ուզում եք,որ բոլոր մեղավորները պատժվեն “✅”

Go toTop