Իտալիայի վարչապետն Էրդողանին բռնապետ է անվանել, Չավուշօղլուն՝ հայտարարությունը «տգեղ ու պոպուլիստական» որակել և «ետ վերադարձրել». Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իտալիայի դեսպանը — Լուրեր Հայաստանից

09.04.2021

[ad_1]

Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին Թուրքիայի ԱԳՆ է կանչվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Հաղորդվում է, որ պատճառը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին քննադատության հնչեցումն է եղել՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Էրդողանի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ նրանց կողքին նստելու համար աթոռ չտրամադրելու պատճառով: Իտալիայի վարչապետը Էրդղանին բռնապետ է կոչել:

Այս քննադատությանը հակադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իտալիայի նշանակված վարչապետ Մարիո Դրագիի անընդունելի և պոպուլիստական հռետորաբանությունը, նրա տգեղ հայտարարությունները մեր ընտրված նախագահի հասցեին, և դրանք իրեն ենք վերադարձնում»,- ասել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ պաշտոնական այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել բավարարվել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցով, վերջինները զբաղեցրել էին երկու աթոռները, որոնք առկա են արարողակարգային լուսանկարման գոտում:

 



Աղբյուր

Հենց-հիմա-միայն-տեսնեք-ինչ-է-կատարվում-ՊՆ-ի-մոտ․-ԹԱՐՄԱՑՎՈՒՄ-Է
Previous Story

Հենց հիմա միայն տեսնեք ինչ է կատարվում ՊՆ-ի մոտ․ ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է

Next Story

Գիտնականները գտել են աշխարհում ամենահին մարդկային ԴՆԹ-ն

Go toTop