Էրմիտաժը բողոք է ստացել անչափահաս այցելուների վրա մերկ քանդակների բացասական ազդեցության մասին

09.04.2021

[ad_1]

Պետական Էրմիտաժը պաշտոնական բողոք է ստացել անչափահաս այցելուների վրա մերկ քանդակների բացասական ազդեցության մասին, հայտնել է թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեզ մոտ շատ մեծ ինտերակտիվություն է, մեզ շատ են գրում, մեզնից շատ են բողոքում եւ երբեմն՝ շատ ագրեսիվ ձեւով: Սակայն կան կարեւոր առաջարկներ եւ պահանջներ, որոնք պետք է ապագայում նկատի ունենալ: Ես ժամանակին ծիծաղում էի, երբ մեզ ասում էին՝ հավաքեք ձեր բոլոր մերկ քանդակները… մի սենյակում եւ կախեք «18+» նշանը, որ մեր երեխաները չփչանան: (Բայց) սա արդեն պաշտոնական բողոք է, որը մեզ ուղարկել են պաշտոնական մարմիններից, եւ մենք դրան պատասխանում ենք»,- ասել է նա լրագրողներին:

Էրմիտաժի տնօրենը չի հստակեցրել, թե բողոքը կոնկրետ որ գերատեսչությունից է ստացվել:

2016 թվականի ամռանը Պետերբուրգում սկանդալ էր բռնկվել Դավիթի արձանի պատճենի շուրջ, որը փողոցում ցուցադրել էին «Միքելանջելո: Աշխարհի արարումը» ցուցահանդեսի կազմակերպիչները: Քանդակի մերկության վերաբերյալ բողոքից հետո, որը բնակչուհիներից մեկն ուղարկվել էր մանկական օմբուսմենին, քաղաքացիների շրջանում հարցում անցկացվեց՝ արժե՞ արդյոք նրա համար հագուստ ընտրել: Արդյունքում քանդակը մնաց նախաստեղծ տեսքով:



Աղբյուր

Previous Story

Եգիպտոսում ավելի քան 3000 տարվա կորուսյալ քաղաք են հայտնաբերել (լուսանկարներ) — Լուրեր Հայաստանից

Մի-գաղտնիք-բացեմ-Կիմիչի-մասին։-Դուք-տեսեք-թե-ինչ-է․․․․
Next Story

Մի գաղտնիք բացեմ Կիմիչի մասին։ Դուք տեսեք թե ինչ է․․․․

Go toTop