ՌԴ փոխարտգործնախարարն ընդունել է ՀՀ դեսպանին. քննարկվել են Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն առնչվող հարցերը — Լուրեր Հայաստանից

08.04.2021

[ad_1]

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը Մոսկվայում ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հանդիպումը կայացել է դեսպանի խնդրանքով:

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ներկա իրավիճակի վերաբերյալ՝ տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և խաղաղ կյանքի վերականգնման արդիական խնդիրների շեշտադրմամբ, այդ թվում՝ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներուժի ներգրավմամբ՝ ըստ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:



Աղբյուր

Previous Story

«Թուրքը քիչ էր ծիծաղում, հիմա էլի պիտի ծիծաղի». Վազգենաշենի գյուղապետը՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին

Հրատապ-լուր,-հենց-հիմա-Հայ-գերիների-խումբ-է-Բաքվից-վերադարձվում-Երևան-ԹԱՐՄԱՑՎՈՂ.-ովքեր-են
Next Story

Հրատապ լուր, հենց հիմա. Հայ գերիների խումբ է Բաքվից վերադարձվում Երևան. ԹԱՐՄԱՑՎՈՂ. ովքեր են

Go toTop