ՀԺՄ-ն ՀՀ նախագահին է ներկայացրել Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իր մտահոգությունները

08.04.2021

[ad_1]

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 8-ին, ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և միության վարչության պատվիրակությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:

Հայաստանի ժուռնալիստների միությունն Ազգային ժողովի կողմից հիշյալ օրենքն ընդունելուց անմիջապես հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ առաջարկվող փոփոխություններն էական վնաս կհասցնեն խոսքի ազատությանը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողական և փորձագիտական հանրության մտահոգություններին, և դրանց արձագանքելով է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ անմիջականորեն լսել նրանց տեսակետը:

Հանդիպման մասնակիցներն այսօր նախագահ Սարգսյանին ներկայացրել են օրենքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու անհանգստությունները:

Անդրադարձ է եղել նաև մամուլի ու լրագրության ոլորտի ներկա վիճակին և առկա խնդիրներին:



Աղբյուր

Եթե-Վահագնի-թաղամասի-Սեյրան-Օհանյանի-տունը-Պողոսինն-է,-ինչո՞ւ-է-այն-կառուցվում-իր-ու-կնոջ-ճաշակով
Previous Story

Եթե Վահագնի թաղամասի Սեյրան Օհանյանի տունը Պողոսինն է, ինչո՞ւ է այն կառուցվում իր ու կնոջ ճաշակով

Next Story

Խնամի-ծանոթ-բարեկամ նշանակումներին դեմ Նիկոլ Փաշինյանի քավորը՝ Տավուշի մարզպետ (տեսանյութ) — Լուրեր Հայաստանից

Go toTop